Այն տպավորությունն էր, որ ԱԱԾ-ից եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննելու

Այն տպավորությունն էր, որ ԱԱԾ-ից եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննելու

Նարեկ Կարապետյան15:02 | նոյեմբերի 4, 2026Այն տպավորությունն էր, որ ԱԱԾ-ից եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննելու
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Այն տպավորությունն էր, որ ԱԱԾ-ից եկել էին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննելու<!—>

]—>

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի մայրը՝ Անուշ Ղազարյանը, անդրադարձել է այսօր Նարեկ Կարապետյանի տանը կատարված խուզարկությանը։

«ԱԱԾ-ի այցից այն տպավորությունն էր, որ եկել էին նախօրեին Նարեկի ծննդյան օրվա նվերները զննեին: Զննեցին: Գրքեր էին, ընկերներ, լիքը գրքեր ու հայկական կոնյակ…

Էլ հետաքրքիր չի, սցենարը փոխեք, ընկերներ…»,- գրել է Ղազարյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Անձ

Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյան

Թեմա

ՔաղաքականությունԽուզարկություններ

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am