Axios. Թրամփի օգնականները չգիտեն Իրանի վերաբերյալ նրա ծրագրերը

Axios. Թրամփի օգնականները չգիտեն Իրանի վերաբերյալ նրա ծրագրերը

Դոնալդ Թրամփ10:47 | նոյեմբերի 5, 2026Axios. Թրամփի օգնականները չգիտեն Իրանի վերաբերյալ նրա ծրագրերը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Axios. Թրամփի օգնականները չգիտեն Իրանի վերաբերյալ նրա ծրագրերը<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատը վստահ չէ, թե ինչ հետագա ծրագրեր ունի ամերիկացի առաջնորդը Իրանի առնչությամբ՝ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության ֆոնին, հայտնում է Axios պարբերականը։

Ինչպես Axios-ին հայտնել է նախագահի նախկին խորհրդականներից մեկը, Թրամփը չի ցանկանում երկու անգամ պարտվածի տպավորություն թողնել։

«Այդ պատճառով նույնիսկ նրա ամենամերձավոր օգնականները վստահ չեն, թե նա ինչ քայլ կանի հաջորդիվ», — գրում է Axios-ը։

Պարբերականի պնդմամբ՝ Թրամփը հետագա գործողությունների երեք հնարավոր տարբերակ ունի. նա կարող է նոր հարվածներ հասցնել, նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ շարունակել պատժամիջոցների և ծովային շրջափակման միջոցով Իրանի տնտեսությունը խեղդելու փորձը։

ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով, որոնց ընթացքում ամերիկացիներն ընտրում էին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորների, հանրապետականները կորցրել են վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

ԸնտրություններՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններ

Տեղադրություն

Իրան

Աղբյուրը՝ NEWS.am