Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել (վիդեո)

Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել (վիդեո)

Ոստիկանություն16:05 | նոյեմբերի 12, 2026Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել (վիդեո)<!—>

]—>

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների պահպանումը ճանապարհային երթևեկության անվտանգության կարևոր բաղադրիչներից է։

Նման իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։

Այդ նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն և հայտնաբերել սահմանված պահանջների խախտմամբ մգեցված դիմային և կողային ապակիներով տրանսպորտային միջոցներ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 198 վարչական իրավախախտման արձանագրություն։

Իրավախախտումների կանխարգելմանը, վարորդների կարգապահության բարձրացմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը միտված միջոցառումները կրում են շարունակական բնույթ։


Կազմակերպություն

Ոստիկանություն

Թեմա

ԱնվտանգությունՃանապարհային երթևեկության կանոններ

Աղբյուրը՝ NEWS.am