Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ փաստաբանների, ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ

Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ փաստաբանների, ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ

Արթուր Պողոսյան15:01 | նոյեմբերի 17, 2026Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ փաստաբանների, ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ փաստաբանների, ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ<!—>

]—>

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 16-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահ Հասան Աբդոլիանփուրի հետ: Ներկա է եղել նաև Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը:

Հանդիպման սկզբում Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Հասան Աբդոլիանփուրին՝ այցի նախաձեռնման և ցուցաբերած պատրաստակամության համար:

Կողմերը քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ իրավաբանական և փորձագիտական ոլորտներում մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև դատական փորձաքննությունների և փորձագիտական եզրակացությունների կիրառման ժամանակակից մոտեցումները:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կառույցների միջև հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արթուր Պողոսյանը հարցազրույց է տվել «IRIB» պետական հեռուստաընկերությանը:

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Արթուր Պողոսյան

Թեմա

ԴիվանագիտությունԴատական համակարգ

Կազմակերպություն

Քննչական կոմիտե

Տեղադրություն

Իրան

Աղբյուրը՝ NEWS.am