Արտենի գյուղի դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարը փակցվել է իր անունը կրող փողոցի մշակույթի տան պատին

Արագածոտն17:37 | նոյեմբերի 2, 2026Արտենի գյուղի դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարը փակցվել է իր անունը կրող փողոցի մշակույթի տան պատին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարն արդեն փակցվել է իր անունը կրող փողոցում գործող մշակույթի տան պատին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բնակիչները մի քանի օր վնասված նկարը մշակելուց հետո այսօր՝ նոյեմբերի 2-ին, արդեն տեղադրել են մշակույթի տան պատին, հարևանությամբ էլ արդեն կառուցվում է արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած Արտենիի հերոսների անվամբ հուշաղբյուր-հուշակոթող։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը ուզել են հեռացնել։ 2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն էին իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։
Տեղադրություն
Թեմա
Մշակութային ժառանգությունՊատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
