Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները մաքրել են երթևեկելի հատվածը

Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները մաքրել են երթևեկելի հատվածը

Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի հատվածում ծառը կողաշրջվել է, ինչի հետևանքով ճանապարհը մասնակի փակվել է։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի գոտուց։

Աղբյուր՝ 24News.am