Արսեն Գևորգյանի մահից հետո նրա գործը քննող դատավորը ինքնաբացարկ է հայտնել. «Հետք»

Արսեն Գևորգյան20:30 | նոյեմբերի 13, 2026Արսեն Գևորգյանի մահից հետո նրա գործը քննող դատավորը ինքնաբացարկ է հայտնել. «Հետք»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Հետքը» գրում է. «Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել Արսեն Գևորգյանի և մյուս 13 անձանց վերաբերյալ քրեական գործով։ Գործը վերաբաշխվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։
Դատավորն ինքնաբացարկի որոշումը կայացրել է 2026թ. նոյեմբերի 11-ին՝ նշելով, որ թեև ինքը կարող է անկողմնակալ քննել գործը, սակայն ստեղծված իրավիճակը կարող է կասկածներ առաջացնել դատական քննության անաչառության վերաբերյալ։
Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ավագանու ընտրությունների ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն էր։ Նա մեղադրվում էր ընտրակաշառք տալու և այն տալուն նախապատրաստվելու մեջ։ Գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս 13 անձի։
Արամ Գրիգորյանը նշում է, որ այս քրեական վարույթով ավելի վաղ՝ հոկտեմբերի 21-ին, քննել է Արսեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը և բավարարել այն։ Նոյեմբերի 6-ին գործն ուղարկվել է դատարան, իսկ նոյեմբերի 9-ին մակագրվել իրեն։ Նույն օրը դատավորը վարույթ է ընդունել գործը և նախնական դատալսումներ նշանակել։
Սակայն նոյեմբերի 10-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել Արսեն Գևորգյանի՝ քրեակատարողական հիմնարկում մահանալու մասին։ Դատավորի որոշման համաձայն՝ հրապարակումներում, այդ թվում՝ Գևորգյանի պաշտպանի հայտարարություններում, նրա մահը անուղղակիորեն կապվել է կալանավորման հանգամանքի հետ։ Միաժամանակ կասկածի տակ է դրվել նաև կալանավորման մասին որոշման օրինականությունը։
Արամ Գրիգորյանը նշում է, որ այս հանգամանքները կարող են ողջամիտ կասկած առաջացնել, թե ինքը կաշկանդված է նախնական անձնական կարծիքով և համոզմունքով։ Ըստ դատավորի՝ նման իրավիճակում անկողմնակալ դիտորդը կարող է կասկածել իր անաչառությանը, իսկ դա կարող է ազդել ինչպես գործի դատական քննության օբյեկտիվության, այնպես էլ հետագայում կայացվելիք դատական ակտերի արդարացիության վերաբերյալ ընկալումների վրա։
Դատավորը շեշտել է, որ ինքնաբացարկ է հայտնում ոչ թե այն պատճառով, որ չի կարող անկողմնակալ լինել, այլ արդարադատության շահերից ելնելով՝ դատական քննության անաչառության վերաբերյալ հնարավոր կասկածները բացառելու համար։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Թեմա
ՄահՁերբակալությունԴատական համակարգ
Աղբյուրը՝ NEWS.am
