Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին

Դավիթաշենի կամուրջ21:36 | նոյեմբերի 25, 2026Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին<!—>

]—>

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջի տակ, դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային և քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված կնոջ դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է քննության ընթացքում այն վերաորակվի կամ ինքնասպանություն կամ դժբախտ պատահար։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Դավիթաշենի կամուրջԵրևան

Թեմա

ՄահՊատահարներ