Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները
Գագիկ Ծառուկյան
🇦🇲, 🇷🇺, 🇺🇸Մշտապես ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացվող հանդիպումները շարունակվում են։ Այս անգամ առաջինը չնախատեսված այց ունեցանք Արարատի մարզի Նոյակերտ գյուղ, ապա հանդիպումները շարունակվեցին Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում։Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։Բաց ու անկաշկանդ երկխոսության ընթացքում փորձեցինք մարդկանց հետաքրքրող, անգամ ամենացավոտ հարցերին տալ անկեղծ ու շիտակ պատասխաններ։Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր ու անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա, ստեղծել ու արարել և վստահությամբ նայել իրենց ու իրենց երեխաների ապագային։🇷🇺Встречи продолжаются — и всегда проходят в тёплой, непринуждённой атмосфере. В этот раз у нас был первый незапланированный визит — в село Ноякерт Араратской области, а затем у нас были встречи в Авшаре, Арарате, Суренаване, Айгеване и Воскетапе.Наш подход остаётся неизменным: быть рядом с людьми, объезжать село за селом, напрямую слышать их насущные проблемы и заботы.В ходе открытого и свободного разговора мы старались честно и прямо отвечать на самые болезненные, волнующие людей вопросы.Желание у сельчан одно: чтобы границы были крепкими и надёжными, чтобы можно было мирно работать на своей земле, созидать и жить, и с уверенностью смотреть в будущее — своё и своих детей.🇺🇸Our meetings continue — always held in a warm and straightforward atmosphere. This time, we began with an unscheduled visit to the village of Noyakert in Ararat Province, followed by meetings in the communities of Avshar, Ararat, Surenavan, Aygevan, and Vosketa.Our approach remains unchanged: to be alongside the people, to travel from village to village, and to hear firsthand the issues and concerns that matter to them.In an open and candid dialogue, we sought to give honest and direct answers to the most painful questions on people’s minds, even the most sensitive ones.Rural people have one wish: to have strong and secure borders, to be able to work their land in peace, to create and build, and to look with confidence toward their own future and that of their children.
Մշտապես ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացվող հանդիպումները շարունակվում են։ Այս անգամ առաջինը չնախատեսված այց ունեցանք Արարատի մարզի Նորակերտ գյուղ, ապա հանդիպումները շարունակվեցին Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում։
Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։
Բաց ու անկաշկանդ երկխոսության ընթացքում փորձեցինք մարդկանց հետաքրքրող, անգամ ամենացավոտ հարցերին տալ անկեղծ ու շիտակ պատասխաններ։
Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր ու անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա, ստեղծել ու արարել և վստահությամբ նայել իրենց ու իրենց երեխաների ապագային։