Երևանը կարող է թռիչքաձև զարգացում ապրել. Ծառուկյանի դերը

Սեպտեմբերի 7-ին «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռնությամբ կայացած «Հանուն կայուն և հարմարավետ քաղաքների» կարգախոսը կրող լայնամասշտաբ համաժողովը, որը  մի հարկի տակ էր հավաքել  աշխարհի տաբեր ծագերից շուրջ 40 հոգանոց պատվիրակության անդամների, շուրջ 30 խոշորագույն քաղաքների  քաղաքապետերի, ըստ էության, աննախադեպ էր հայ իրականության համար: Միջոցառումը, որ գլխավորապես կոչված էր մեկ  բանի՝  կառավարման միջազգային փորձի  փոխանակմանը, դրա ներդրմանը Հայաստանում, պետք է արդարացիորեն նշել, իրականություն չէր դառնա, եթե չլիներ անձամբ Գագիկ Ծառուկյանի ունեցած մեծագույն միջազգային հեղինակությունը. նրան հարգելով ու գնահատելով է, որ աշխարհի չորս ծագերից բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել էին Երևան՝ փորձելով սեփական լուման ունենալ Երևանի զարգացման գործում, նոր Երևանի կառուցման մեջ: Շուտով Երևանի ավագանու ընտրություններն են, ու կարևոր է հասկանալ, թե դիցուք ԲՀԿ-ն, որպես խոշորագույն քաղաքական ուժ, որ հայտ է նեկայացրել ստանձնելու քաղաքի կառավարումը, ինչպես է տեսնում Երևանի ապագան, ինչպես է կառավարվելու Երևանն, եթե առաջիկա ընտրություններում հաղթի ասենք  Նաիրա Զոհրաբյանն, ով, պետք  է արդարացիորեն արձանագրել, քաղաքապետի անվիճելի ֆավորիտ թեկնածուներից մեկն է հանդիսնում այժմ: Ընդհանապես հարկ է  արձանագրել, որ  Հայաստանի զարգացման հարցում ԲՀԿ-ն մշտապես կարևորել է համաշխարհային փորձի  կիրառումը, իրենց արդարացրած գործիքակազմերի ներդրումը մեր երկրում, դրանց տեղայնացումը. ամենաառաջադեմ գործիքկազմերի հաջող կիրառման մեջ է, որ ԲՀԿ-ն տեսնում է երկրի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման բանալին: Նմանատիպ մաստաբային միջոցառումները, որոնք պարբերաբար անցկացվում են Հայաստանում Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո, հենց այդ նպատակին են միտված՝ կոչված լինելով նախ՝ հնարավորինս ճանաչելի դարձնել Հայաստանն, ապա՝ արդյունավետորեն տեղայնացնել ու հաջողությամբ կիրառել համաշխարհային փորձը՝ միտված անլուծելի թվացող խնդիրների հաղթահարմանը: Այսօր Երևանն ունի անհամար պրոբլեմներ՝ սկսած սոցիալականից, վերջացրած ասենք թերի աղբահանությամբ: Մի քաղաք, որն ըստ էության, մի ողջ պետության կեսն է, այսօր բառացիորեն հայտնվել է կոլապսային վիճակում՝ վերածվելով անլուծելի թվացող խնդիրների կծիկի: Գրեթե կասկած չկա, որ առանց միջազգային պրակտիկայի ուսումնասիրման ու կառավարման մեթոդաբանության տեղայնացման, անհնար է լինելու Երևանի արդյունավետ կառավարումը՝ ով էլ հաղթի ընտրություններում. աշխարհն առաջ է շարժվում,  ու աններելի բացթողում կլինի, եթե Հայաստանը հաշվի չնստի տարբեր խոշոր քաղաքների կուտակած փորձի հետ: Որքան էլ ցանկությունները բարի լինեն, իսկ սերն առ սեփական մայրաքաղաք՝ անկեղծ, անվիճելի է, որ այդ ամենը վաղը բավարար չի լինելու բավարարելու միլինոնանոց քաղաքի՝ օրըստօրե աճող պահանջմունքները. խնդիրների լուծման  ավանդական մեթոդոլոգիան իրեն վաղուց սպառել է, ու կարիք է զգացվում նոր մոտեցումների: Պետք է արձանագրել՝ «Բարգավաճ Հայաստան»-ի կազմակերպած աննախադեպ համաժողովն իսկապես կարևորագույն քայլ է՝ միտված բարեկեցիկ ապագայի կերտման, որի գլխավոր շահառուն բացառապես երևանցին է, պարզ քաղաքացին: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.