ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը կարող է հարյուր հազարավոր կյանքեր փրկել Սիրիայում․ Թրամփ

Ռուսաստանի և Միացյալ նահանգների համագործակցությունն ունակ է հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր փրկել Սիրիայում։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո, գրում է ТАСС գործակալությունը։ «Սիրիական ճգնաժամը բարդ է, մեր երկրու երկրների միջև համագործակցությունը կարող է հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր փրկել»,- ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ ռուս և ամերիկացի զինվորականները բավականին լավ «լեզու են գտնում» միմյանց հետ Սիրիայում։ «Մեր ԶՈւ-երը հասկանում են միմյանց։ Նրանք գուցե ավելի լավ են լեզու գտնում, քան մեր քաղաքական առաջնորդները երկար տարիների ընթացքում։ Նրանք համաձայնեցնում են իրենց գործողությունները Սիրիայում և այլ վայրերում», - նշել է ԱՄՆ ղեկավարը։ Նա նաև փաստել է, որ Ռուսաստանը որոշակի չափով օգնել է իրենց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախման հարցում։ «Անկեղծ ասած՝ Ռուսաստանը մեզ ինչ-որ չափով օգնել է»,- նշել է Թրամփը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.