Բաժին : Սպորտ/Life
Լոպետեգի. Այսօր կյանքիս ամենաերջանիկ օրն է
Մադրիդի «Ռեալն» այսօր ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին.
«Երեկ, երբ հեռացվեցի Իսպանիայի հավաքականից, երևի թե կյանքիս ամենավատ օրն էր` մայրիկիս մահվանից հետո: Իսկ այսօր կյանքիս ամենաերջանիկ օրն է: Հիշում եմ, երբ այստեղ եկա 18 տարեկանում` եղբորս հետ: Ինձ հաջողվել է խաղալ «Կաստիլյաում» ու ակումբի հիմնական թիմում:
Այստեղ հասկացել եմ, թե ինչ է նվիրվածությունը»,- ասել է մարզիչը շնորհանդեսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Լոպետեգին մադրիդյան ակումբում փոխարինել է Զինեդին Զիդանին: