«Միլանը» պատրաստ է իջեցնել Դոնարումայի տրանսֆերային արժեքը

«Football Italia»-ն հայտնում է, որ «Միլանի» ղեկավարները պատրաստ են իջեցնել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային արժեքը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ «Լիվերպուլը» պատրաստ է 19-ամյա դարպասապահի համար վճարել 40 մլն եվրո, սակայն «ռոսոներիները» ցանկանում են ստանալ դրա կրկնակին: Համաձայն վերջին տեղեկությունների, «Միլանը» կհամաձայնվի իտալացի դարպասապահին բաց թողնել 55 մլն եվրոյի դիմաց:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.