Եղվարդի խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով մեքենան գլխիվայր շրջվել է. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 20 NM 101 համարանիշի և Opel մակնիշի 34 AN 678 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է՝ մինչ այդ կոտրելով ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները:
 Երևանի 1-03 շտապօգնության ժամանած բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ վթարի հետևանքով չեն տուժել և հրաժարվել են բժիշկների օգնությունից։ http://www.tert.am/files/001/1/1/3/8/57448051f060fca80b51214f4b870f1b.jpg?1526645056892 alt="" width="600" height="401" /> http://www.tert.am/files/001/1/1/3/8/4790253f5c0bcddee17031972dd0e220.jpg?1526645064798 alt="" width="600" height="401" /> http://www.tert.am/files/001/1/1/3/8/ecca221bc88ebbe5a1aa3103c5b69422.jpg?1526645070286 alt="" width="600" height="338" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.