Էրդողանը վստահ է, որ կհաղթի հունիսի 24-ի ընտրություններում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում ինքն ու իր կուսակցությունը հաղթանակ կտանեն, գրում է diken.com.tr կայքը։ «Հունիսի 24-ին չհաղթելու համար որևէ պատճառ չեմ տեսնում», - ասել է Էրդողանը։ Մեծ Բրիտանիայից վերադարձած Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Արևմուտքում շատ լուրջ հետևում են նախընտրական գործընթացին, ըստ նրա՝ ամբողջ աշխարհի ուշադրությունն իրենց վրա է։ «Մեծ Բրիտանիայում հանդիպումների ժամանակ տեսա, որ բոլորի ուշադրությունը մեր ընտրությունների վրա է։ Բոլորը սպասում են, թե ինչ կլինի Թուրքիայում», - ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում ընտրություններին ընդառաջ դաշինք է կազմվել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական, Մերալ Աքշեների «Լավ» կուսակցության, ինչպես նաև երկրում գործող Դեմոկրատական ու «Երջանկություն» կուսակցությունների միջև։ Ըստ ձեռքբերված համաձայնության՝ ընտրությունների առաջին փուլում ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուին, իսկ երկրորդ փուլում բոլորը պետք է աջակցեն նրանցից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.