ՀՀԿ-ն որոշել է վրեժխնդիր լինել

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ  հայ հասարակության կողմից մեղմ ասած՝ ոչ այնքան մեծ սեր վայելող դեմքերից Գագիկ Բեգլարյանն ու Միհրան Պողոսյանը, որոնց շատերն ավելի շատ ճանաչում են «Չոռնի Գագո» ու «Քեթրինի Միհրան» մականուններով, որոշել են «ծիխարի» կերպով Հայաստանից կապիտալի մեծ արտահոսք կազմակեպել ու «չվել» հարևան Վրաստան: Ասում են՝ ՀՀԿ օլիգարխիայի անքակտելի մասնիկը հանդիսացող այս դուետը, որի ունեցվածքի առյուծի բաժինն, ինչպես հայտնի է, խիստ կասկածելի ծագում ունի, հսկայական ներդրումներ է կատարել հատկապես Մենգրելիայում ու Աջարիայում ջերմոցային տնտեսության և խաղային բիզնեսի մեջ: Հայաստանից կապիտալի արտահոսքն, իրականում նոր երևույթ չէ, ու հատկապես վերջին տասնամյակում, համաձայն վիճակագրական մի շարք հայտնի տվյալների, միլիարդավոր դոլարներ են երկրից դուրս հոսել, որի պատճառով էլ, ըստ էության, Հայաստանին այդպես էլ չի հաջողվել ոտքի կանգնեցնել տնտեսությունը: Սովորաբար կապիտալի արտահոսքը բացատրվել է անբարենպաստ ներդրումային մթնոլորտով, հատկապես՝ Հայաստանում բավական լայն տարածում գտած «փայ մտնելու» տխրահռչակ պրակտիկայով, ինչից, սակայն, ինչպես հայտնի է, ապահովագրված են եղել ՀՀԿ-ին մոտ կանգնած բիզնեսմեններն ու պաշտոնյաները, որոնց համար իրականում  անծայրածիր հնարավորոթյուններ են ստեղծվել գերշահույթ ունենալու, մրցակցության մեջ չմտնելու, երաշխավորված կերպով Հայաստանն իրենցով անելու համար՝ «շնորհիվ» նաև վերոհիշյալ վատառողջ երևույթի՝ «փայ մտնելու», երբ հասարակ մահկանացուների համար շահավետ բիզնես ծավալելը դարձել էր անկատար երազանքի պես մի բան՝դուռ բացելով իշխանությանը մոտ կանգնածների համար: Հիմա, սակայն, արտոնյալների կաստային պատկանող Բեգլարյանն ու Պողոսյանը, փաստորեն, որոշում են կայացրել Հայաստանից դուրս բերել իրենց միլիարդներն ու դանք ներդնել Վրաստանի տնտեսության մեջ: Ինչո՞ւ: Ի՞նչը նրանց չի գոհացրել այստեղ, որ որոշել են փաստացի երկիրն ունեզրկելու գնով հարստացնել Վրաստանը: Անկասկած է, որ տեղի ունեցածը պայմանավորված է հայաստանյան վեջին զարգացումներով. հեղափոխությունն, երևում է, տղերքի սրտով չէ, ու սրանք որոշել են պետությունից վրեժ լուծել կապիտալի արտահոսք կազմակեպելու միջոցով՝ այն կապիտալի, որի առնվազը մի զգալի մասն, ինչպես հայտնի է, ժողովրդի հաշվին է կուտակվել, ինչպես նաև Հյուսիս-հարավի: Հարց է ծագում՝ ի՞նչ է, չէին կարող թեկուզ կասկածելի ծագման իրենց միլիոններն ու միլիարդները ներդնեին այստեղ՝ Հայաստանում, թե՞ Հայաստանը նմանատիպները բացառապես դիտարկում են որպես  փող «քերելու» օբյեկտ, որից պետք է որքան հնարավոր է շատ փող «քերել», վերցնել այն ու թռնել, թե՞ վախենում են այլևս գերշահույթներ չստանալ՝ երկրում փոփոխություն կրած միջավայրի պատճառով… Չի բացառվում, սակայն, որ Բեգլարյանի ու Պողոսյանի համապատասխան վարքագիծը պայմանավորված լինի շատ ավելի խորքային պատճառներով: Հնարավոր է՝ սա Հայաստանի նոր ղեկավարությանը ՀՀԿ-ից հղված ուղերձ է, որի իմաստը հետևյալն է. եթե հաշվի չառնվեն նախորդների շահերը, ՀՀԿ քաղաքական հետարքրքություններն, ու Փաշինյանի թիմը որոշի «գազ տալ», ապա իրենք էլ՝ ներհայաստանյան կապիտալի հիմնական տերերը, իրենց հակաքայլը կանեն ու երկրից ողջ կապիտալը դուրս կբերեն՝ Փաշինյանին ու նրա թիմին կանգենցնելով փաստի առաջ: Հայտնի է, որ ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն էլ մարդկանց ու կապիտալի ազատ տեղաշարժի ապահովումն ու երաշխավորումն է, ու ժամանակակից աշխարհում գրեթե չկա մի երկիր, որից փող դուրս բերելը առանձնակի մեծ բարդություններ ներկայացնի իրենից, սակայն անկասկած է, որ եթե խնդիր կա այսօր Հայաստանը ոտքի կանգնցենել, ապա երկրի նոր ղեկավարությունը պետք է ուղիներ մտածի՝ անցանկալի երևույթից երկիրն ապահովագրելու համար. դրսից ներդրումներ ակնկալելուց առաջ նախ պետք է փողի փախուստը Հայաստանից կանխել՝ ցանկացած եղանակով: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.