/// ՀՀ նախագահն ընդունել է Քուվեյթի դեսպանին, քննարկվել են տնտեսական կապերն ակտիվացնելու հնարավորությունները

ՀՀ նախագահն ընդունել է Քուվեյթի դեսպանին, քննարկվել են տնտեսական կապերն ակտիվացնելու հնարավորությունները

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանրապետության նախագահը կարևորել է Քուվեյթի հետ բարիդրացիական եղբայրական հարաբերությունները և դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության ղեկավարությանը` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Քուվեյթի դեսպանը նույնպես բարձր է գնահատել հայ-քուվեյթյան հարաբերությունների ներկայիս մակարդակը և փոխանցել է Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի ջերմ ողջույնները և վերջինիս հրավերը՝ պաշտոնական այց կատարելու Քուվեյթի Պետություն:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու հնարավորությունները՝ մասնավորապես բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-05-12T14:27:06+00:00 Մայիսի 12 14:27|Պաշտոնական|0 Comments

Leave A Comment