// Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդական/բելգիական ընկերակցային խմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ երկարամյա արգասաբեր համագործակցությունը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում իրականացված տարբեր բարեփոխումների գործընթացներում: Հատկապես կարևորվել է նախորդ տարի հարկաբյուջետային կանոնների վերանայման և հարկային քաղաքականության բարեփոխումներին ցուցաբերված տեխնիկական  աջակցությունը:

Նախարարը նաև կարևորել է «Երկարաձգվող ֆինանսավորման գործիք»  ԱՄՀ նախորդ եռամյա ծրագրի (2014-2017թթ.) արդյունավետ իրականացումը, մասնավորապես, մրցակցության, դրամավարկային քաղաքականության հարկային և մի շարք այլ ոլորտներում կատարված բարեփոխումների առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ԱՄՀ նոր ծրագրի շուրջ մեկնարկած քննարկումները:

Նախարար Արամյանը պատրաստակամություն է հայտնել  շարունակական ջանքեր գործադրել հիմնադրամի հետ հետագա համագործակցության էլ ավելի խորացման ուղղությամբ՝ վստահ լինելով, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության արդյունավետության բարձրացման և արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-03-13T16:48:18+00:00 Մարտի 13 16:48|Լուրեր|0 Comments
//
//