Ծակ փիլիսոփաների ժամանակը

///Ծակ փիլիսոփաների ժամանակը

Ծակ փիլիսոփաների ժամանակը

Մեկը գրում է նախագահը վատառողջ է՝ հերքում ստանում նախագահականից, հաջորդ օրը մյուսը գրում է նախագահը ոչ թե վատառողջ է, այլ՝ Մոսկվայում է՝ դարձյալ հերքում ստանալով նախագահականից, մյուս ծակ փիլիսոփան, թե բա Վիգեն Սարգսյանը լավ չի աշխատում դրա համար ՊՆ-ից տանում են ԱԳՆ , Էդվարդ Նալբանդյանին ԱԳՆ-ից՝ նախագահ, էն մյուս ծակը, թե բա նախագահն ու վարչապետը իրար հետ լավ չեն և այսպես շարունակ…

Որ ասում եմ լրատվությունը ամեն ծակ փիլիսոփայի, ծակի, ներեցեք սխալվեցի՝ խելքի բան չի , չեք հավատում. պետք է հավաքել գրիչները ծակերի ձեռքից և ձևավորել ադեկվատ, պրոֆեսիոնալ և վերլուծական միտք ունեցող լրատվական դաշտ:

Չկա մեկ կանխատեսում , ինֆորմացիա և վերլուծություն , որն արած լինեմ ես կամ իմ լրատվական կայքը և այն իրականություն դարձած չլինի…

Այ կտեսնեք Էդվարդ Նալբանդյանը կմնա արտգործանախարար, Վիգեն Սարգսյանը՝ ՊՆ նախարար, իսկ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը՝ որպես քաղաքական համախոհներ ու գործընկերներ, առանց վեճերի ու լարվածության, առանց տարատեսակ և տարաբնույթ դեգեներատների կարծիքները հաշվի առնելու՝ քաղաքակիրթ և բարոյական մթնոլորտում կորոշեն Հայաստանի ապագա վարչապետի և քաղաքական-տնտեսական օրակարգերը:

Հավատացեք իմ կանխատեսումներին, և չեք հիասթափվի…

By | 2018-01-10T14:10:55+00:00 Հունվարի 10th, 2018|Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Ծակ փիլիսոփաների ժամանակը-ում

About the Author: