ԵՄ-ն դիմադրելու է Ադրբեջանի «սև ցուցակում» իր պատգամավորների հայտնվելու դեպքերին. Սաջադ Քարիմ

 Եվրամիությունը դեմ է Ադրբեջանի «սեւ ցուցակում» ԵՄ պատգամավորների հայտնվելու ցանկացած դեպքի: Այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը` ընդգծելով, սակայն, որ յուրաքանչյուր այցի ժամանակ պետք է հստակեցվի պատգամավորների կարգավիճակը: «Եվրախորհրդարանի անդամներն ազատ են իրականացնել իրենց խորհրդարանական գործունեությունը եւ օժանդակել ցանկացած սկզբունքի, որը կարեւորում են:   Մենք դիմադրելու ենք մեր պատգամավորների` այդ «սեւ ցուցակում» հայտնվելու դեպքերին, սակայն սրան զուգահեռ պետք է հասկանալ հետեւյալը: Պետք է հստակեցնել, որ նրանք այնտեղ այցելում են պաշտոնապես՝ ԵՄ կամ ԵԽ անունից, այլ  ոչ թե որպես մասնավոր անձ կամ անհատ պատգամավոր: Սա եւս անառողջ  շփոթմունք  կառաջացնի»,-ասաց Սաջադ Քարիմը: Դեկտեմբերի 19-20-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացվեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը, որի շրջանակում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.