Մարիա Գևորգյանը կանանց գրոսմայստերի նորմա է լրացրել

 Հայաստանի շախմատի չեմպիոն Մարիա Գևորգյանը լրացրել է կանանց գրոսմայստերի նորմա: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» միջազգային մրցաշարը: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Դավիթ Պառավյանը: Մրցաշարում հաջող ելույթ ունեցավ Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով վաստակեց 5 միավոր, կանանց պայքարում ցույց տվեց լավագույն արդյունքը և արժանացավ հատուկ մրցանակի: Նման բարձր արդյունքի շնորհիվ Գևորգյանը լրացրեց կանանց գրոսմայստերի նորմա և 42 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: Մրցաշարում հաջող ելույթ ունեցան նաև Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը. նրանք համապատասխանաբար 34 և 26 կետերով բարձրացրեցին իրենց անհատական վարկանիշները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.