Ռուսաստանը խստացնում է Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից մատակարարումների նկատմամբ վերահսկողությունը

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը խստացնում է պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներկրման վերահսկողությունը, մասնավորապես՝ Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից արգելված արտադրանքի մատակարարումների հաճախակիացած փորձերի առնչությամբ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչությանը: «Ռոսսելխոզնադզորը» մի շարք պետությունների տարածք ստացվող բուսական ծագման արտադրանքի ներկրման ծավալների համեմատական վերլուծություն է իրականացնում: Վերջին շրջանում դիտվում է ՌԴ-ում ներկրման համար արգելված արտադրանքի՝ մասնավորապես լոլիկի Հայաստան, Ադրբեջան և Բելառուս ներկրման կտրուկ աճ, նշում է գործակալությունը: Այնտեղից արգելված արտադրանքը հետագայում փորձում են ներմուծել Ռուսաստան՝ ներկայացնելով որպես այդ պետություններում արտադրված ապրանքներ: Ռուսաստանի Դաշնության տարածք բուսական ծագման արգելված արտադրանքի ներկրումը բացառելու նպատակով «Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել է տվյալ երկրների լիազոր մարմիններին լոլիկների փաթեթների վրա պիտակներում արտադրողի անվան և նրա հստակ հասցեն պարունակող նշագրման անհրաժեշտության մասին: Նշվում է, որ ՌԴ տարածք ներմուծվող և այդ տեղեկությունը չպարունակող լոլիկների խմբաքանակները պահվելու են մինչև արտադրության վայրը պարզելը: Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Թուրքիայից լոլիկները վերաարտահանման միջոցով շարունակում են անօրինական կերպով հայտնվել Ռուսաստանում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.