Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն նկատում է, որ տնտեսական աճի, գործազրկության, աղքատության հետ կապված միշտ էլ ամպագորգոռ հայտարարություններ են արվել, բայց դրանցից ոչ մեկն էլ իրականություն չի դարձրել. այս մասին նա նշեց Norlur.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Կառավարության ընդունված ծրագրում եղած հիմնադրույթներին: Հիշեցնենք, որ ծրագիրն ընդունվեց ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի պատգամավորների կողմից, «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեցին Կառավարության ծրագրին: Տնտեսագետն ասաց, որ քանի որ Կառավարության ծրագրում պիտի թվեր լինեին, ինչ-որ թվեր ստիպված կերպով ներկայացնում են: «Ներկայացնողներն էլ նույնիսկ պատասխանատու չեն թվերի համար, էնքան որ չեն ասել 10 տոկոս, 2 տոկոս, ասել են 5 տոկոս, այդ տրամադրություններն են զգացվում»,-հայտարարեց նա:
Վահագն Խաչատրյանը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի բազմաթիվ խոստումները, որոնք չեն կատարվել: «Դրանք ասվում են ասվելու համար, դրանց տակ ոչ մի ռազմավարություն ու թիվ չկա»: