Մենք այդ բանդիտների հետ ճանապարհ չունենք անցնելու. ՀԱԿ-ը` ՀՀԿ-ին

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Վարդան Մալխասյանը Norlur.am-ի հետ զրույցում, ամփոփոելով քարոզարշավն, ասաց. «Քարոզարշավն ընթացավ շատ խախտումներով, անթիվ-անհամար և կոպիտ ու գռեհիկ խախտումներով, որ մինչև անգամ այդ ապականության հրդեհը մտցրին ուսումնական հաստատություններ, չնայած առաջ էլ էր մտած, բայց հիմա բացահայտվեց, մինչև անգամ մտցրել են եկեղեցու կից կառույցներ, հայորդաց տներ, ամեն տեղ մտել է դա, երբ բարոյականությունն անկում է ապրում երկրում, քաշում է տանում ամեն ինչ»: Ըստ նրա, իրենց դաշինքի քարոզարշավը զգալիորեն տարբերվեց բոլոր ուժերից: «Մենք թիմով էինք գնում ու շատ համերաշխ»,-նկատեց նա: Հարցին, թե արդյոք հասարակության կողմից ընդունվեց իրենց ծրագիրը, նա ասաց. «Մեզ անհրաժեշտ է ժողովրդի գիտակից հասարակությունը, և նա հասկացավ մեր խոսքի, ծրագրի էությանը, հնարավոր է, որ անգիտակից հատվածը չհասկանա, քանի որ նրանք ուրիշ էմցիաներով ու հույզերով են գնում: Ժողովրդին պահել են ընչազուրկ, իսկ նման ժողովուրդը կարծես ձգտում է ավելի ոչ տեղեկացված լինի ու պատասխանատու չլինել իր հետագա ճակատագրին: Անգիտակից մասսայի ձայները դժվար թե մեզ գան, ցույց կտա արդյունքը»: Վ. Մալխասյանը հայտարարեց, որ բացի ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից մյուս բոլոր ուժերի հետ թեպետ ունեն գաղափարական տարաձայնություներ, բայց «այդ բանդիտական չարիքի ռեժիմից ազատվելու համար պատրաստ ենք համագործակցության»: Միաժամանակ նա ընդգծեց. «Միշտ պիտի զգուշանալ այն ուժերից, որոնք մի անգամ արդեն խաբել են մեզ, որը որ մեկ անգամ խաբել է, էլի է խաբելու»: ՀՀԿ-ի հետ, նրա ներկայացմամբ, կգնան համաձայնության միայն խաղաղության ծրագրի համար, ոչ ուրիշ հարցերի: «Մենք այդ բանդիտների հետ ճանապարհ չունենք անցնելու»:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.