Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով

Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով

Արամ Սարգսյան20:39 | հոկտեմբերի 29, 2026Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով<!—>

]—>

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները և առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։

«ՀԱՂՈՐԴՈՒՄ ենթադրյալ հանցանքի մասին և քրեական վարույթ նախաձեռնելու պահանջ

Հարգելի՛ տիկին Վարդապետյան, 2018 թվականի սեպտեմբերի 10-ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի գործունեությանը, հայտարարել է, որ ընկերությունում չարաշահումները կազմել են մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար։ Վարչապետի խոսքով՝ քննչական մարմինն իրականացնում էր քննություն, և մոտ ապագայում պետք է հրապարակվեր պաշտոնական տեղեկություն։ Նա ընդգծել է. «Այն, ինչ ասում եմ, կարող եք պաշտոնական տեղեկություն համարել»։ Հաշվի առնելով վարչապետի վերոնշյալ հայտարարության բնույթն ու դրանում նշված գումարի չափը՝ անհրաժեշտ եմ համարում պարզել, թե ինչ ընթացք են ստացել այդ ժամանակ իրականացվող քննությունը կամ ուսումնասիրությունները, ինչ արդյունքներ են արձանագրվել, և արդյոք պետությանը պատճառված հնարավոր վնասը վերականգնվել է։

Միաժամանակ, ՀԿԵ-ի կառավարման ժամանակահատվածում Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի փոփոխությունները հիմք են տալիս ուսումնասիրելու ընկերության գործունեության արդյունավետությունը, կառավարման պայմանագրային պարտավորությունների կատարումը և պետության գույքային շահերի պաշտպանության հարցերը։

Մասնավորապես՝

1. Երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժում։ Անհրաժեշտ է պարզել Մեղրի–Կապան երկաթուղային հատվածի՝ շուրջ 40 կմ երկարությամբ ենթակառուցվածքի ապամոնտաժման հանգամանքները, դրա իրավական հիմքերը, ապամոնտաժված գույքի հետագա ճակատագիրը, հնարավոր օտարման և իրացումից ստացված միջոցների օգտագործման օրինականությունը։

2. Իջևան–Աղստաֆա երկաթուղային ուղղություն։ Անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանի տարածքում գտնվող՝ մոտ 17 կմ երկարությամբ հատվածի երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման կամ քայքայման հանգամանքները, համապատասխան որոշումների իրավաչափությունը և պետությանը հնարավոր պատճառված վնասը։

3. Բեռնափոխադրումների ծավալների նվազում։ Հրապարակված տվյալների համաձայն՝ ՀԿԵ-ի կառավարման ժամանակահատվածում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալներն էապես նվազել են։ Անհրաժեշտ է համեմատել 2008 թվականի և հետագա տարիների ցուցանիշները, պարզել նվազման պատճառները և գնահատել՝ արդյոք այն պայմանավորված է եղել կառավարման թերություններով, պայմանագրային պարտավորությունների չկատարմամբ կամ այլ իրավախախտումներով։

4. Աշխատակիցների թվի կրճատում։ Անհրաժեշտ է ուսումնասիրել աշխատակիցների թվի էական կրճատման պատճառները, ընկերության ստանձնած պարտավորությունների կատարումը և այդ գործընթացում հնարավոր խախտումները։ 5. Կոնցեսիոն պայմանագրի կատարում։

Անհրաժեշտ է ուսումնասիրել 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագիրը, դրանով նախատեսված ներդրումային և այլ պարտավորությունները, դրանց փաստացի կատարումը, պետական վերահսկողության արդյունավետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը պատկանող երկաթուղային գույքի պահպանման և օգտագործման օրինականությունը։

Վերոնշյալ հանգամանքները դիտարկելով համակցված՝ գտնում եմ, որ անհրաժեշտ է իրավասու մարմինների կողմից իրականացնել դրանց ամբողջական, անաչառ և փաստաթղթային ուսումնասիրություն՝ պարզելու, թե արդյոք ՀԿԵ-ի գործունեության ընթացքում տեղի են ունեցել քրեորեն պատժելի արարքներ, և արդյոք դրանց հետևանքով նյութական վնաս է պատճառվել Հայաստանի Հանրապետությանը։

Հարցը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն պետական գույքի պահպանության, այլև Հայաստանի տնտեսական անվտանգության, երկաթուղային հաղորդակցության վերականգնման և երկրի տարանցիկ ներուժի իրացման տեսանկյունից։ Հնարավոր վնասի կրողը Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար՝ նաև ՀՀ քաղաքացիները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ՝ սույն դիմումն ընդունել և քննարկել որպես ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Կազմակերպել ՀԿԵ-ի գործունեության, կոնցեսիոն պայմանագրի կատարման, երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման և օտարման, ինչպես նաև պետությանը հնարավոր պատճառված վնասի հանգամանքների ուսումնասիրությունը։

Ստուգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ի հայտարարության հիմքում ընկած փաստերը, պարզել այդ ժամանակ իրականացված քննության կամ ուսումնասիրության արդյունքները և դրանց իրավական ընթացքը։

Առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում ապահովել քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու հարցի լուծումը՝ օրենքով սահմանված կարգով։ Իրավասու մարմիններին հանձնարարել պարզել պետությանը պատճառված հնարավոր նյութական վնասի չափը, դրա առաջացման պատճառները և պատասխանատու անձանց շրջանակը։

Հանցանքի և պետությանը պատճառված վնասի հաստատման դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ վնասի հատուցումն ապահովելու, ապօրինի օտարված գույքը վերադարձնելու կամ դրա արժեքը վերականգնելու ուղղությամբ։

Դիմումի քննարկման արդյունքների, ընդունված որոշումների և հնարավոր քրեական վարույթի ընթացքի մասին ինձ տրամադրել գրավոր պատասխան՝ օրենքով սահմանված կարգով»,– մասնավորապես ասվում է հաղորդագրությունում։

Հասանելի է

русский

Անձ

Արամ Սարգսյան

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

Կոռուպցիոն ՄեղադրանքներՔաղաքականությունԵրկաթուղիներ

Աղբյուրը՝ NEWS.am