Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները չեն ավարտվում

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները սկսել ու չեն ավարտվում։
Դատախազությունը նախօրեին քաղաքական հերթական գործի մասին անոնսեց, որն եկավ լրացնելու մինչ այդ եղած հետապնդումները։
Արմենն այն գործիչներից է, ով փաշինյանական ռեժիմի հաստատումից անմիջապես հետո մշտապես կոշտ և սուր քննադատության թիրախում է պահել գործող իշխանությանն ու վերջինիս վարած քաղաքականությունը, իսկ իշխանության արձագանքն արտահայտվել է նորանոր քաղաքական գործերի հարուցմամբ։
Շարունակական հետապնդումների և քաղաքական սահմանափակումների պայմաններում Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքական պայքարը՝ իր վճռականությամբ ու կամային հատկանիշներով թափ հաղորդելով ընդհանուր գործին։
Աղբյուր՝ 24News.am
