ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով

ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով

2026 թ․ երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 834 մլրդ 894.2 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 537 մլրդ 409.2 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6․7%-ով։

2026 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 913 հազ. 892 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 823 հազ. 86 ՀՀ դրամի համեմատ։

Աղբյուր՝ 24News.am