Անկարգություններ Ֆրանսիայում. ոստիկանությունը ցրում է Լիոնում և Նանտում հավաքված ցուցարարներին

Անկարգություններ Ֆրանսիայում. ոստիկանությունը ցրում է Լիոնում և Նանտում հավաքված ցուցարարներին

Ֆրանսիա17:52 | նոյեմբերի 5, 2026Անկարգություններ Ֆրանսիայում. ոստիկանությունը ցրում է Լիոնում և Նանտում հավաքված ցուցարարներին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Անկարգություններ Ֆրանսիայում. ոստիկանությունը ցրում է Լիոնում և Նանտում հավաքված ցուցարարներին<!—>

]—>

Ֆրանսիական Լիոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներն արցունքաբեր գազ են կիրառել և գրոհել ցուցարարների ուղղությամբ, իսկ վերջիններիս մի մասն իրավապահների վրա տարբեր իրեր է նետել։ Անկարգությունների ժամանակ նաև ավտոմեքենա է հրկիզվել, հայտնում է BFMTV-ն։

Ոստիկանության տվյալներով՝ քաղաքում է գտնվում «Black Bloc» շարժման շուրջ 800 անդամ. նրանք ծայրահեղական ցուցարարներ են, որոնք հաճախ թաքցնում են իրենց դեմքերն ու դիմում փողոցային բախումների մարտավարությանը։

Չնայած հասարակական տրանսպորտի աշխատակիցների գործադուլին՝ հազարավոր մարդիկ շարունակում են Լիոնի կենտրոնով իրականացվող երթը։ Այս մասին հայտնել է ֆրանսիական խոշորագույն Աշխատանքի համընդհանուր համադաշնության (CGT) տարածաշրջանային քարտուղար Մոդ Միլիեն։

Բախումներ են գրանցվել նաև երկրի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում։ BFMTV-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել այն պահին, երբ ցուցարարներով շրջապատված տրակտորը շարժվելիս է եղել քաղաքի փողոցներով։

Բացի այդ, հինգշաբթի առավոտյան հրդեհ է բռնկվել Թուլուզի մերձակայքում գտնվող ավագ դպրոցում։ Հաղորդագրության մեջ հրդեհի հանգամանքներն ու բողոքի ակցիաների հետ հնարավոր կապը չեն հստակեցվում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Ֆրանսիա

Թեմա

ՔաղաքականությունԲողոքներ

Աղբյուրը՝ NEWS.am