Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան

Անդրանիկ Թեւանյան15:22 | նոյեմբերի 17, 2026Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը՝ ընդգծելով, որ ամբողջ գիշեր խուցը խառնաշփոթի մեջ է եղել՝ գոռոցներ, նոպաներ, անկառավարելի իրավիճակ։
«Միթե քրեակատարողական հիմնարկում այլևս չեն տարբերակում բժշկական օգնության կարիք ունեցող մարդուն պահելու պայմաններն ու սովորական բանտախուցը։
Եթե այս ամենը տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու կամ նրան հոգեբանական անհարմարության մեջ պահելու նպատակով, ապա սա արդեն լրջագույն հարց է, որը պահանջում է անհապաղ քննություն»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։ Ընդդիմադիր գործիչը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և քրեական հետապնդումը որակում է որպես քաղաքական։ Նրա պաշտպանները նշում են, որ մեղադրանքները հիմնավորված չեն բավարար ապացույցներով։
Անձ
Թեմա
Հոգեկան առողջությունՔաղաքականությունԲանտեր
Աղբյուրը՝ NEWS.am
