ԱՄՆ փոխնախագահ Վենսը ծրագրում է Հելոուինին ներկայանալ Դամբլդորի կերպարով

Մշակույթ11:58 | հոկտեմբերի 30, 2026ԱՄՆ փոխնախագահ Վենսը ծրագրում է Հելոուինին ներկայանալ Դամբլդորի կերպարով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, միջանկյալ ընտրություններին ընդառաջ ելույթ ունենալով ընտրողների առջև, հայտնել է, թե ինչ զգեստ է կրելու Հելոուինին․ նրա ընտրությունը կանգ է առել «Հարի Փոթերի» աշխարհի խորհրդանշական կերպարի՝ «Հոգվարթս» դպրոցի տնօրեն Ալբուս Դամբլդորի վրա։
«Իրականում ես արդեն ունեմ իմ զգեստը։ Գիտեք, երեխաներս շատ են սիրում Հարի Փոթերին, և ես ծրագրում եմ Դամբլդոր լինել», — ասել է Վենսը Fox News հեռուստաալիքի եթերում։
Փոխնախագահը նշել է, որ Հելոուինը վերածվում է ուրախ տոնի, երբ տանը չորս երեխա կա, և հիշել է իր նախորդ տարվա հանդերձանքը։
Հասանելի է
Թեմա
Ստեղծագործություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
