ԱՄՆ-ն և Իրանը կարող են առաջիկա օրերին հրադադարի համաձայնագիր կնքել

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ կարող է «օրերի ընթացքում» 30-60 օր ժամկետով հրադադարի համաձայնագիր կնքել։
«Մենք նրանց ամուր վերահսկողության տակ ենք պահում։ Նրանց մոտ սննդամթերքի գնաճը կազմում է 150-180 տոկոս, և նրանք չեն կարողանում վճարել զինվորականներին», — ասել է Բեսենթը։
ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Իրանի ավիացիան և նավատորմը «ոչնչացվել են»։ Բեսենթի խոսքով՝ Իրանը հայտնվել է տնտեսական ուժեղ ճնշման ներքո։
«Մենք նրանց կոկորդից ենք բռնել», — հայտարարել է ԱՄՆ նախարարը։
Հունիսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել էին հուշագիր, որը նախատեսում էր 60-օրյա զինադադար, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեին խաղաղության համաձայնագրի պայմանները։ Հուլիսի սկզբին ռազմական գործողությունները վերսկսվել էին և շարունակվել մինչև ամսվա վերջ։
Հուլիսի վերջին Թրամփը հետաձգել էր Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսվող հարվածները և հայտարարել բանակցությունների վերսկսման մասին։
Աղբյուր՝ 24News.am
