ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժները կիրականացնի նույն օրը

ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժները կիրականացնի նույն օրը

Ամերիկյան Թենեսի, Ալաբամա և Օկլահոմա նահանգները հինգշաբթի նախատեսում են մահապատժի ենթարկել երեք բանտարկյալի, ինչը, եթե իրականացվի, ԱՄՆ-ում գրեթե 16 տարվա ընթացքում առաջին դեպքը կլինի, երբ նույն օրը երեք մարդ մահապատժի է ենթարկվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ալաբամայում մահացու ներարկման միջոցով պլանավորվում է մահապատժի ենթարկել Ջերեմի Ուիլյամսին, որը դատապարտվել է 2021 թվականին հինգ տարեկան աղջկա բռնաբարության ու սպանության համար։

Օկլահոմայում մահապատժի պետք է ենթարկվի Կառլոս Կուեստա-Ռոդրիգեսը՝ 2003 թ. իր քաղաքացիական կնոջը սպանելու համար։

Թենեսիում մահապատժի կենթարկվի Էնթոնի Հայնսը, որը դատապարտվել է 1985 թվականին չորս երեխաների մորն սպանելու համար։

Death Penalty Information Center-ի տվյալների համաձայն՝ վերջին անգամ ԱՄՆ-ի երեք նահանգներ նույն օրը մահապատիժներ են իրականացրել 2010 թվականին։

Աղբյուր՝ 24News.am