Ամերիկացի փորձագետ․ «Թրամփը կարող է նպաստել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձին»

Ամերիկացի քաղաքական ռիսկերի և միջազգային առևտրի փորձագետ Դարեն Ջ. Սփինքը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նպաստել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձին։
Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ որպես Բաքվի կողմից մարդասիրական քայլ և հաշտության ձգտման դրսևորում։ Այս մասին Սփինքը հայտարարել է The Washington Times-ին տված հարցազրույցում։
Փորձագետի կարծիքով՝ ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակումը կնպաստի նրան, որ Հայաստանը խաղաղության համաձայնագիրը առաջ մղի ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Նա նշել է, որ այդ հարցը բարձրացրել են նաև ԱՄՆ-ի դաշնակիցներն ու եվրոպացի գործընկերները, այդ թվում՝ Կանադան և Ֆրանսիան՝ պահանջելով ազատ արձակել պահվող հայերին։
«Պարոն Թրամփն իր ողջ հեղինակությունն օգտագործել է այս խաղաղ գործընթացի իրականացման համար, ինչը նրան որոշակի լծակներ է տալիս։ Նա պետք է համոզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել 19 հայ բանտարկյալների»,– ասել է փորձագետը։
Աղբյուր՝ 24News.am
