Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազաններին` Նաթան Սրբազանին, Հայկազուն Սրբազանին, Վահան Սրբազանին, Մակար Սրբազանին, Մուշեղ Սրբազանին, Հովնան Սրբազանին վերագրվող քրեկան գործը հուլիսի 27-ին էր մուտք եղել դատարան և մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին:
Օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորը ինքնաբացարկ հայտնեց։
Հայ Եկեղեցու առաջնորդի և մյուս հոգևորականների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բոլորի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը:
Նշենք, որ գործը վերաբերում է Արման Սարոյանի (նախկին Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) քաղաքացիական դատարան ներկայացրած հայցադիմումին, որով պահանջում էր, որ իրեն վերականգնեն թեմակալ առաջնորդի պաշտոնում: Ըստ մեղադրանքի Վեհափառ Հայրապետը և ԳՀԽ 6 սրբազանները չեն կատարել քաղքացիական դատարանի միջանկյալ որոշումը, այն է ապահովել, որ Արման Սարոյանը կատարանի Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պարտականությունները:
Աղբյուր՝ 24News.am
