Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 13-ի որոշմամբ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:
Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Ալեն Սիմոնյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է այս պաշտոնից։
Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թ. օգոստոսի 19-ին։
Աղբյուր՝ 24News.am
