Ալեն Սիմոնյան, «սպիսատ» արդեն իսկ արվել ես դու, «սպիսատ» կարվի քեզ միանգամյա օգտագործողը. Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը անդրադարձել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ Սամվել Կարապետյանի հասցեին արված հայտարարությանը։
«Ալեն Սիմոնյան, «սպիսատ» արդեն իսկ արվել ես դու, իսկ վաղ թե ուշ «սպիսատ» կարվի քեզ միանգամյա օգտագործողը»,- գրել է Ռուբեն Մխիթարյանը։
««Սպիսատ» արածը իր հոպարն է, որ ռուսները Կալուգայից սպիսատ արեցին Հայաստան ու իր շուրջը սաղ սպիսատ արած են ինքը, իր ախպերները բանակից, մյուսը Սերժի աշխատակազմից, էն մյուսը` կառավարության շենքից: Շատ մարդու էլ սպիսատ արիք բանտ, հիմա էլ, թե բա չմոռանանք ինչի ենք հավաքվել: Հավաքվել եք, որ տոռմուզ հոպարիդ փողերը փրկեք ու Հայաստանից փախցնեք, ո՞վ չգիտի»,- ավելի վաղ գրել էր Ալեն Սիմոնյանը։
Աղբյուր՝ 24News.am
