Աղետից հետո աշխարհի մասին վեպի հեղինակն արժանացել է 2026–ի Բուքերյան մրցանակին

Աղետից հետո աշխարհի մասին վեպի հեղինակն արժանացել է 2026–ի Բուքերյան մրցանակին

Պարգևներ11:21 | նոյեմբերի 10, 2026Աղետից հետո աշխարհի մասին վեպի հեղինակն արժանացել է 2026–ի Բուքերյան մրցանակին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Աղետից հետո աշխարհի մասին վեպի հեղինակն արժանացել է 2026–ի Բուքերյան մրցանակին<!—>

]—>

Բրիտանացի գրող Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է 2026 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիր՝ «Ամեն ինչի վերջը» (The End of Everything) վեպի համար, հայտնում է մրցանակի կայքը։

81-ամյա հեղինակն ստացել է 50 հազար ֆունտ ստեռլինգի (67 հազար դոլար) չափով մրցանակ՝ երգիծական հակաուտոպիայի համար, որի գործողությունները ծավալվում են ոչ հեռավոր ապագայում՝ հասարակական սովորական կենսաձևը կործանած աղետից հետո։

Վեպը դարձել է Բուքերյան մրցանակի արժանացած առաջին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունը։ Ինքը՝ Հարիսոնը, արարողությունից հետո հայտարարել է, որ ժանրային սահմանները որոշիչ չի համարում ժամանակակից գրականության համար։ «Այս գիրքը ցույց է տալիս, և այժմ այս մրցանակն էլ է ցույց տալիս, որ միանգամայն հնարավոր է գրել ստեղծագործություն, որը միավորում է ոչ թե երկու, այլ երեք կամ չորս ժանր», — գրողի խոսքը մեջբերում է Associated Press-ը։

Գրքի գործողությունները տեղի են ունենում Լա Մանշի ափին։ Ըստ սյուժեի՝ աղետից հետո Մեծ Բրիտանիայում հայտնվում են առեղծվածային այլմոլորակային էակներ։ Գլխավոր հերոսն ափին գտնում է ձևափոխվելու ունակ խորհրդավոր արտեֆակտ։ Ավելի վաղ Հարիսոնն ասել էր, որ վեպը մտահղացել է որպես համաշխարհային աղետների և այլմոլորակայինների ներխուժման մասին դասական ստեղծագործությունների վերաիմաստավորում։ The Guardian-ի համար գրված հոդվածում գրողը գիրքն անվանել է «պատմություն մի աղետի մասին, որում աղետը տեղի ունեցողը հասկանալու անկարողությունն է»։

Հեղինակի խոսքով՝ վեպում այլմոլորակային էակները, ի թիվս այլոց, նաև սոցիալական փոփոխությունների, այդ թվում՝ բրիտանական հարավարևելյան ափի ջենտրիֆիկացիայի փոխաբերություն են։ Հարիսոնը նշել է, որ ձգտել է ընթերցողին փոխանցել տեղի ունեցող փոփոխությունների հանդեպ կերպարների շփոթմունքը։ Գրքի թեմաների շարքում նա նշել է բանական մտածողության ճգնաժամը, համացանցի ազդեցությունը հանրային քննարկումների վրա և հասարակության վերաբերմունքը բնապահպանական խնդիրներին։

Ժյուրիի նախագահ, պատմաբան Մերի Բիրդը վեպն անվանել է հայացք ժամանակակից քաղաքականությանը՝ ապագայի պրիզմայով, և նշել, որ գիրքը պատմում է մի հասարակության մասին, որն ապրում է աղետ, որի իմաստը նրա բնակիչները չեն կարողանում մինչև վերջ հասկանալ։

Հարիսոնը կարճ ցուցակում առաջ է անցել մյուս հինգ եզրափակիչ մասնակիցներից, որոնց թվում էին Բուքերյան մրցանակի դափնեկիրներ Դուգլաս Ստյուարտն ու Մառլոն Ջեյմսը, ինչպես նաև Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Էլիզաբեթ Սթրաութը։ Նա դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրը։ «Ամեն ինչի վերջը» վեպը Հարիսոնի 13-րդ ստեղծագործությունն է։

1969 թվականին հիմնադրված Բուքերյան մրցանակը շնորհվում է Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում հրատարակված անգլալեզու վեպերի համար։ Նախորդ տարիների դափնեկիրների թվում են Սալման Ռուշդին, Իեն Մաքյուենը և Արունդհատի Ռոյը։ 2025 թվականին մրցանակն ստացել է հունգարա-բրիտանացի գրող Դևիդ Սոլոյը՝ «Մարմին» վեպի համար։

Հասանելի է

русский

Թեմա

ՊարգևներԳրքերՄշակույթ

Աղբյուրը՝ NEWS.am