«Աերոֆլոտ»-ը նոր չվերթ է բացում Կրասնոդարից Գյումրի
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը նոր չվերթ է գործարկում Կրասնոդար–Գյումրի ուղղությամբ։
Ընկերության Telegram ալիքի հաղորդմամբ՝ թռիչքները կմեկնարկեն օգոստոսի 28-ից և կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
Երթուղում կօգտագործվեն Airbus A320 ինքնաթիռներ՝ երկու դասակարգով՝ էկոնոմ և բիզնես։
Աղբյուր՝ 24News.am
