ԱԷՄԳ-ն չգիտի Իրանում ավելի քան 400 կիլոգրամ հարստացված ուրանի գտնվելու վայրը

Իրան16:17 | նոյեմբերի 13, 2026ԱԷՄԳ-ն չգիտի Իրանում ավելի քան 400 կիլոգրամ հարստացված ուրանի գտնվելու վայրը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) մինչ օրս տեղեկություն չունի Իրանում ավելի քան 400 կիլոգրամ հարստացված ուրանի գտնվելու վայրի մասին։ Այս մասին նշվել է Վիեննայում հրապարակված՝ Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ տեխնիկական զեկույցում։
«Տեղեկատվության բացակայությունը և այն նյութերի ստուգման նպատակով օբյեկտներ մուտք գործելու թույլտվության մերժումը, որոնք կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով, լուրջ մտահոգության առիթ են։ Իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս սեղմ ժամկետներում», — նշվել է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, գործակալությունում ընդգծել են, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ և Իսրայելի հասցրած հարվածներն աննախադեպ իրավիճակ են ստեղծել։ Այդուհանդերձ, ԱԷՄԳ-ում չափազանց կարևոր են համարում երկրում տեսչական ստուգումների հնարավորինս շուտ վերսկսումը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Միջուկային զենքի չտարածման պայմանագիրՄիջուկային անվտանգություն
Աղբյուրը՝ NEWS.am
