Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանքը երբեք չի դադարում. ԱԺ նախագահ

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանքը երբեք չի դադարում. ԱԺ նախագահ

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքն իրականացվում է ամեն օր և երբեք չի դադարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցն ամենօրյա աշխատանքի մաս է։ Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ տարիների ընթացքում ավելի քան 200 գերի է վերադարձել հայրենիք, և այդ աշխատանքը երբեք չի դադարում»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ նախկինում ևս եղել են ժամանակահատվածներ, երբ վերադարձի գործընթացում տեսանելի առաջընթաց չի արձանագրվել, սակայն բանակցային աշխատանքը շարունակվել է։

«Եղել են ամիսներ, երբ որևէ շարժ չի եղել։ Քննարկումներ են եղել, թե կառավարությունը ոչինչ չի անում, բայց հանկարծ մի օր վերադարձել են հերթական գերիները։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա։ Բնականաբար, խորհրդարանական մակարդակում ևս, ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք»,- նշել է նա։

Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել։ 

Աղբյուր՝ Hayastan.news