Ադրբեջանից եկել են Մեղրիի շրջան, էլեկտրասյուներ են ուզում անցկացնել, թող վճարեն. Նարեկ Կարապետյան

Տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ և այցելություններ են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում: Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը․
«Եթե իրենք ուզում են Հայաստանի տարածքով անցկացնեն էլեկտրահաղորդականության գծեր, պետք է վճարեն մեզ դրա համար․ իրենք թող վճարեն մեզ, անցկացնեն»,- նշել է նա՝ խոսելով Ալիևի վերջին հայտարարություններից։
Աղբյուր՝ 24News.am
