A կետից C կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն. Աննա Հակոբյանը խիստ քննադատել ու հեգնել է Ավինյանին (վիդեո)

A կետից C կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն. Աննա Հակոբյանը խիստ քննադատել ու հեգնել է Ավինյանին (վիդեո)

Աննա Հակոբյան13:14 | նոյեմբերի 10, 2026A կետից C կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն. Աննա Հակոբյանը խիստ քննադատել ու հեգնել է Ավինյանին (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

A կետից C կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն. Աննա Հակոբյանը խիստ քննադատել ու հեգնել է Ավինյանին (վիդեո)<!—>

]—>

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook—ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով մայրաքաղաքի խցանումներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանը արագ տեմպերով զարգանում է, աչքդ որ կողմ թեքում ես, նոր շենքեր են վեր խոյանում, նոր թաղամասեր հիմնադրվում, մայրաքաղաքը շինարարական բում է ապրում:

Երևանը արագ տեմպերով նաև գնում է առօրյա կյանքի համար ամենա unfrinedly քաղաքը դառնալու ճանապարհով։ Մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար մարդուց պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ։

Ի՞նչ պետք է անել, որպեսզի տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը ինֆարկտի բուն չդառնա։

Ես այս հարցի պատասխանը չունեմ, և մենք պարտավոր էլ չենք այս հարցի պատասխանն իմանալ, որովհետև դա մեր աշխատանքը չէ։ Բայց կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելը աշխատանքային պարտականություն է։ Ճիշտ է, ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություն տալն է։

«Թույլատրվում է». մի կախարդական մակագրություն, որի համար այնքան քիչ ջանք է հարկավոր, և որ նրան այնքան մեծ ազդեցություն ունի։ Ես վստահ եմ, որ աշխարհի երեսին գոյություն ունի այն գիտությունը, գուցե մի քանի գիտություններ, որ հնարավորություն են տալիս հաշվարկել և վերլուծել, թե, օրինակ, այս տեմպերով զարգանալու դեպքում 25 տարի հետո Երևանում քանի մեքենա կլինի և այսօր ի՞նչ է պետք անել դրան պատրաստվելու համար։ Կամ գուցե պարզվի, որ 25 տարի հետո միայն թռչող մեքենաներ են գործածվելու և պետք է նախապատրաստվել այսօրվա մեքենաներից ազատվելու գործընթացին։

Վստահ եմ, ինչ-որ մի տեղ գոյություն ունի այն գիտելիքը, որը թույլ կտա երկրում սնկի նման աճող շենքերին զուգահեռ սնկի նման աճեցնել կախովի ճանապարհներ, էստակադաներ, շենքերն իրար կապող վերգետնյա ճանապարհներ, ստորգետնյա ճանապարհներ, շրջանցիկ ճանապարհներ, առաջանցիկ ճանապարհներ և այլն և այսպես շարունակ։

Բայց դե այս գիտելիքի հետևից պետք է գնալ, դա ոչ ոք մի քանի միլիոն դոլարանոց նախագծի նման սկուտեղի վրա չի բերում, դնում սեղանին, որպեսզի մնա միայն «թույլատրվում է» մակագրությունը։

Իսկ ի՞նչ կլինի, եթե առաջիկա հինգ տարվա ընթացքում 300-500 հազար մարդ վերադառնա հայրենիք մշտական բնակության։ Իսկ եթե նրանցից 250 հազարն էլ սեփական մեքենայով գան, ի՞նչ ենք անելու, նույնքան մարդ պետք է հեռանա, որ փողոցներում տեղ ապահավորվենք։ Երեք շաբաթից դեկտեմբերի 1–ն է, ամանորյա գնումների գրեթե պաշտոնական մեկնարկի օրը, պատկերացրեք երեխաները շարունակեն դպրոց գնալ, ուսանողները համալսարան, մեծահասակները աշխատանքի, մայրաքաղաքի հյուրերը սրճարաններ ու թանգարաններ, հիվանդները հիվանդանոց, կանայք և տղամարդիկ մարզասրահներ, գեղեցկության սրահներ, ռեստորաններ և զուգահեռաբար նաև բոլորը ամանորյա գնումներ անում են, բա որ հանկարծ նաև ձյուն գա։

Աշխարհում կա մի քաղաք, որտեղ 71 միլիոն մարդ է ապրում, մի քաղաք էլ կա 41 միլիոն մարդ է ապրում, մեկն էլ կա 36 միլիոն մարդ է ապրում։ Գուցե տարբեր փուլերում այս քաղաքներում էլ են եղել ճգնաժամային վիճակներ, երբ օրինակ դրանց բնակչությունն ու ավտոմեքենաները ավելացել են հերթական 10 միլիոնով։ Եղած կլինեն, ես չգիտեմ, և պետք է չի, որ ես դա իմանամ»։

Անձ

Աննա ՀակոբյանՏիգրան Ավինյան

Թեմա

Քաղաքային տրանսպորտԽցանումներ

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am