Չինաստանում հայտնաբերել են հարավային մամոնտի առաջին ամբողջական գանգը

Չինաստանում հայտնաբերել են հարավային մամոնտի առաջին ամբողջական գանգը

Մամոնտներ21:52 | նոյեմբերի 28, 2026Չինաստանում հայտնաբերել են հարավային մամոնտի առաջին ամբողջական գանգը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Չինաստանում հայտնաբերել են հարավային մամոնտի առաջին ամբողջական գանգը<!—>

]—>

Չինաստանում հայտնաբերել են հարավային մամոնտի առաջին ամբողջական բրածո գանգը։ Գտածոն հայտնաբերվել է օգոստոսին՝ Ցինհայ-Տիբեթյան բարձրավանդակի հյուսիսարևելյան եզրին գտնվող Գունհեի ավազանում, հայտնել է «Սինհուան»։

Բրածոյի տարիքը գնահատվում է մոտ 1,3–2 միլիոն տարի։

75 սանտիմետր երկարությամբ և 70 սանտիմետր լայնությամբ գանգը պահպանվել է ժանիքների հետ միասին։ Ցինհայ նահանգի երկրաբանական ինստիտուտի հետազոտողները Գունհեի ավազանում հնէաբանական վկայություններ փնտրելիս զառիթափ լանջին նկատել են մոտ 15 սանտիմետր երկարությամբ ոսկրի բեկոր։

Չինաստանի գիտությունների ակադեմիայի ողնաշարավորների հնէաբանության և հնամարդաբանության ինստիտուտում կատարված հետագա ուսումնասիրությունը հաստատել է, որ մնացորդները պատկանում են հարավային մամոնտի։ Գիտնականների խոսքով՝ գանգը լավ է պահպանվել և ամբողջական է, նախկինում այս տարածաշրջանում հիմնականում առանձին բեկորներ էին հայտնաբերվում։

Գտածոն կարող է օգնել ավելի լավ հասկանալ Եվրասիայում մամոնտների միգրացիան և էվոլյուցիան։ Այն առաջին անգամ հնարավորություն կտա ուղղակիորեն համեմատել Արևելյան Ասիայից և Արևմտյան Եվրոպայից հայտնաբերված հարավային մամոնտների՝ էվոլյուցիոն նույն փուլին պատկանող գանգերը, նշել է Ցինհայ նահանգի երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման բյուրոյի գլխավոր գիտաշխատող Պան Տունը։

Հետազոտողի խոսքով՝ բրածոն նաև կարևոր օղակ է հարավային մամոնտների արևմուտքից արևելք տարածվելու վարկածի ստուգման համար։ Մնացորդների համեմատությունը կօգնի ճշտել, թե երբ են այս կենդանիները հասել Ցինհայ-Տիբեթյան բարձրավանդակի հյուսիսարևելյան եզրին։

Հետազոտական խմբի ղեկավար Չժան Հայլունը հայտնել է, որ գիտնականները նախատեսում են մանրակրկիտ վերականգնել գանգը, կատարել դրա եռաչափ սքանավորումը և իրականացնել համալիր միջգիտակարգային հետազոտություններ։ Այս աշխատանքները պետք է օգնեն վերականգնել բարձրավանդակի հնագույն էկոհամակարգերի փոփոխությունների պատկերը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՄամոնտներՀնէաբանությունՉինաստան