«Վրաստանն առանց Իվանիշվիլու». Թբիլիսիում բողոքի երթ է անցկացվում

Եվրաինտեգրացիա21:57 | նոյեմբերի 28, 2026«Վրաստանն առանց Իվանիշվիլու». Թբիլիսիում բողոքի երթ է անցկացվում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թբիլիսիում բողոքի երթ է անցկացվում «Վրաստանն առանց Իվանիշվիլու» և «Վրաստանը Եվրոպա է» կարգախոսներով, հաղորդել է «Грузия Online»-ը։
Ակցիան նվիրված է մինչև 2028 թվականի վերջ եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու՝ Վրաստանի իշխանությունների որոշման երկրորդ տարելիցին։
Մասնակիցները հավաքվել են մայրաքաղաքի երեք կենտրոնական վայրերում՝ Թբիլիսիի պետական համալսարանի մոտ, Օրբելիանիի հրապարակում և «Հավլաբարի» մետրոյի կայարանի մոտ։ Այնտեղից ցուցարարներն ուղղվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ նախատեսված են հանրահավաք և ակցիայի մասնակիցների ելույթներ։
2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց մինչև 2028 թվականի վերջ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները կասեցնելու մասին։ Այդ որոշումը բողոքի ցույցերի ալիք բարձրացրեց, որոնք երկրում շարունակվում են մինչ օրս։
Երկու տարի շարունակ ցույցերի մասնակիցները պահանջում են անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։ Ակցիաների ընթացքում տասնյակ մարդիկ ձերբակալվել և պատասխանատվության են ենթարկվել։
Հասանելի է
Պատմություն
Տեղադրություն
Անձ
Թեմա
