Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները

Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները

Երեխաներ10:57 | նոյեմբերի 28, 2026Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները<!—>

]—>

Նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։05-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Ս․-ն է։ Մարաշի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում դպրոցներից մեկում Ա․ Ս․-ն դասընկերների՝ 12-ամյա Մ․ Հ․-ի, 12-ամյա Ա․ Ի․-ի, 12-ամյա Ա․ Բ․-ի և 12-ամյա Գ․ Ն․-ի հետ ունեցել է վիճաբանություն, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Ա․ Ս․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԵրեխաներՊատահարներԴպրոցՀասարակություն

Տեղադրություն

Երևան