Թրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներ

Թրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներ

Դոնալդ Թրամփ08:32 | նոյեմբերի 28, 2026Թրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներ<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներ։ Հանդիպումները տեղի են ունեցել Չինաստանում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

Լուսանկարներից մեկում Սի Ծինփինը դիմավորում է Թրամփին ԱՄՆ նախագահի ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ։ Մեկ այլ լուսանկարում առաջնորդները սեղմում են միմյանց ձեռքերը՝ ԱՄՆ նախագահին ողջունող, ծաղիկներով աղջիկների խմբի ֆոնին։

Եվս մեկ լուսանկարում Թրամփն ու Պուտինը ձեռքսեղմում են փոխանակում ժպտացող Սի Ծինփինի ներկայությամբ։

Ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահը հրապարակել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ վերջին հանդիպման 8 նոր լուսանկար։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ ԹրամփՎլադիմիր ՊուտինՍի Ծինփին

Թեմա

Քաղաքականություն

Իրադարձություն

Գագաթնաժողով