Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին

Հայ-ռուսական հարաբերություններ00:47 | նոյեմբերի 28, 2026Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում հայտարարել է, որ ռուս սահմանապահների դուրսբերման և Ռուսաստանից հեռանալու հետևանքով ապագայում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան։
«Հայաստանի վարչապետը հետևողականորեն խզում է կապերը Ռուսաստանի հետ։ Եվ միաժամանակ շարունակում է ցանկանալ խաղալ «գագաթների ու արմատների» խաղը։ Մի կողմից՝ նա հրաժարվում է ՀԱՊԿ-ին անդամակցությունից, հրաժարվում է ռուս սահմանապահներից, իսկ հեռանկարում, վստահ եմ, կհետևի նաև Գյումրիի ռուսական ռազմակայանից հրաժարումը։ Մյուս կողմից՝ նա կցանկանար օգուտ քաղել ԵԱՏՄ շրջանակում տնտեսական կապերից՝ մինչև այն պահը, երբ իր համար պայմաններ հասունանան, և Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հրավեր ստանա։ Բայց պետությունների միջև ցանկացած ինտեգրում շվեդական սեղան չէ։ Պարոն Փաշինյանը, որպես ԵՄ-ի երկրպագու, որքան հասկանում եմ, շվեդական սեղանը նախընտրում է հայկական ավանդական խոհանոցից։ Կարծում եմ՝ այդ հնարքը չի անցնի։ Առջևում նրա աշխատանքային այցն է Ռուսաստան, և ենթադրում եմ՝ նա շտապում է անել այդ հայտարարությունները, որպեսզի իր ժամանման բուն փաստով ցույց տա՝ ինչ էլ ինքը անի, միևնույն է, ՌԴ-ն պետք է բանակցի իր հետ, և առհասարակ երկու երկրների հարաբերություններում ոչ մի էական բան տեղի չի ունենում։ Կարծում եմ՝ ի վերջո նա հիասթափվելու է։
Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք Հայաստանն ունա՞կ է ինքնուրույն պաշտպանելու իր սահմանները, ապա նա դա արդեն ցույց է տվել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում, երբ գործող վարչապետը փաստացի ինքնամեկուսացավ իր հայրենակիցների պաշտպանությունից։ Ճիշտ է, դրանք նրանց սահմանները չէին, իրենք էլ չէին ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Բայց 2022 թվականին դրան հաջորդեցին ադրբեջանական զորքերի ներխուժումն ու առաջխաղացումը Հայաստանի տարածքում։ Դրանում Փաշինյանը մեղադրեց Ռուսաստանին՝ դարձյալ ինքն ի վիճակի չլինելով պայքարել դրա դեմ։ Եվ այսօր մեծ կասկածներ կան, որ նրան կհաջողվի հասնել նրան, որ իր քաղաքացիները պաշտպանեն սեփական սահմանները՝ վախկոտության այն քարոզի պայմաններում, որով նա զբաղվում է առավոտից երեկո՝ Հայաստանի բնակչությանը վախեցնելով, թե եթե ինքը չլինի, ապա Թուրքիայի և Ադրբեջանի հետ պատերազմն անմիջապես կվերսկսվի։ Իրականում Հայաստանը՝ որպես անկախ պետություն, եղել և մնում է սպառնալիքի տակ։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հայ ժողովրդից խլեց Լեռնային Ղարաբաղը, կարծել, թե դրանով այդ երկրների ախորժակը բավարարվել է, շատ միամիտ է»,- նշել է Զատուլինը։
Նա հստակեցրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հասել են Զանգեզուրի միջանցքի կամ «Թրամփի ճանապարհի» անցկացմանը, հասել են նրան, որ Հայաստանի Սահմանադրության նոր նախագծում չլինեն նախկինում այնտեղ եղած ազգային խորհրդանիշները՝ «օրինակ՝ Արարատ լեռը երկրի զինանշանի վրա»։ Համապատասխանաբար, Զատուլինի կարծիքով, որևէ երաշխիք չկա, որ «որևէ պատրվակով» հերթական սրացումը տեղի չի ունենա։
«Ադրբեջանի նախագահի պատմական հայացքները լայնորեն հայտնի են։ Նա առհասարակ կարծում է, որ Երևանը պետք է կոչվի Իրևան, իսկ այն տարածքը, որն այսօր զբաղեցնում է Հայաստանը, պատմականորեն պատկանում է Ադրբեջանին։ Եվ միանգամայն հնարավոր է, որ անցյալի մասին նման պատկերացումներն ապագայում մեծ խնդիրներ ստեղծեն։ Նման խնդիրներ չէին առաջանում այն պայմաններում, երբ Ռուսաստանը Հայաստանի պետականության գոյության ամբողջ ընթացքում նրա հետ իր դաշինքի փաստով հաստատում էր հանրապետության հանդեպ իր պարտավորությունները։ Փաշինյանը ցանկանում է հեռանալ դրանից՝ «Արևմուտքը մեզ կօգնի» ոգով պատրանքային հույսերի դիմաց։ Կարծում եմ՝ նույնիսկ Հայաստանի սահմաններից ռուս սահմանապահների հեռանալուց հետո այն չի հայտնվի Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Այն շարունակելու է մնալ Կովկասում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ուստի Փաշինյանի գործողությունները ես դիտարկում եմ որպես սեփական ժողովրդի շահերի դավաճանություն՝ հանուն իր գաղափարական հայեցակարգի և անցյալի, Ռուսաստանի, հետխորհրդային կամ եվրասիական տարածքի հետ կապերը խզելու իր անփոփոխ ցանկության»,- նշել է Զատուլինը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ում որոշ ժամանակ մնալու իրավիճակային ցանկությունը «բացառապես ժամանակավոր բնույթ է կրում և փոխկապակցված է ԵՄ-ին անդամակցության հեռանկարով հայ ժողովրդին հետագայում մոլորեցնելու դժվարությունների հետ»։
<!—>
Հասանելի է
[—>русский
Պատմություն
Հայ-ռուսական հարաբերություններ
Տեղադրություն
Անձ
Թեմա
