ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման հեռանկարները

ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման հեռանկարները

Armpost16:50 | նոյեմբերի 27, 2026ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման հեռանկարները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման հեռանկարները<!—>

]—>

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Եվրասիա ենթակառուցվածքների գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման հեռանկարները, ինչպես նաև արհեստական բանականության և նորարարության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները։

Կողմերն անդրադարձել են փոստային ենթակառուցվածքների արդիականացմանը, փոստային և լոգիստիկ ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, ներդրումների և միջազգային փորձի ներգրավման հնարավորություններին։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը՝ համագործակցության հնարավոր ուղղություններով գործնական քայլեր իրականացնելու նպատակով։


Կազմակերպություն

ArmpostԵԲՌԶԲ

Թեմա

ՏնտեսությունTech