Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը

Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը

Հայաստան16:54 | նոյեմբերի 27, 2026Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը<!—>

]—>

Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը։ Այն այս անգամ կայացել է նախորդի համեմատ ավելի նեղ ձևաչափով։

Հայկական կողմից խումբը ղեկավարում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը, իսկ ռուսական կողմից՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Աշխատանքային խումբը ձևավորվել է 2026 թվականի հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով՝ երկաթուղու խնդիրները քննարկելու և մրցունակությունը բարձրացնելու առաջարկներ ներկայացնելու համար։

Առաջին նիստում (նոյեմբերի 17-ին, Երևանում) կողմերն անդրադարձել էին կոնցեսիոն կառավարման արդյունավետությանը, ցանցի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Երասխ–Նախիջևանի սահման և Գյումրի–Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերականգնման հարցերին։

Ռուսական պատվիրակության կրճատումը հավանաբար կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք առաջիկա այցի հետ։ Ռուսական կողմը, ըստ ամենայնի, սպասում է Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքներին։ Չի բացառվում, որ առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկվի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հարցը։

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն) կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերի քննարկման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել է Երևանում նոյեմբերի 17-ին։ Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։ Հայկական կողմը գլխավորում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից ներդրումներ է ակնկալում հայկական երկաթուղու մրցունակությունն ապահովելու համար։ Նա չէր բացառել, որ այդ հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում (Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կայցելի Ռուսաստան՝ ամսի 3-ին, 11-ին և 22-ին. խմբ.)։

Տեղադրություն

ՀայաստանՌուսաստան

Թեմա

ԵրկաթուղիՏրանսպորտ

Կազմակերպություն

Հարավկովկասյան երկաթուղի