Երևանում մերկասառույցի պատճառով բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը

Chevrolet Volt10:04 | նոյեմբերի 27, 2026Երևանում մերկասառույցի պատճառով բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Միկոյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, Սյունիքի մարզի բնակիչ 59-ամյա Արթուր Ա․-ի վարած «Yutong» մակնիշի՝ Տ5 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Երևանի բնակիչ 36-ամյա Աննա Ա․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառներից մեկն էլ ճանապարհին առկա մերկասառույցն է եղել։
Հասանելի է
Օբյեկտ
Թեմա
Տեղադրություն
